API թոքեններ
Թարմացվել է 10 նոյեմբերի, 2026 թ. · 1 րոպե · Նաև՝ English, Русский
Himk API-ն թույլ է տալիս կոդից անել այն ամենը, ինչ անում եք վահանակում։ Յուրաքանչյուր հարցում նույնականացվում է API թոքենով, որն ուղարկվում է Authorization վերնագրում։
1. Ստեղծեք թոքեն
- Վահանակում բացեք Կարգավորումներ → API թոքեններ։
- Սեղմեք Ստեղծել թոքեն և տվեք անուն, որից պարզ է՝ որտեղ է այն օգտագործվելու, օրինակ՝
ci-deploy։ - Պատճենեք թոքենը։ Այն ցուցադրվում է միայն մեկ անգամ։
2. Օգտագործեք թոքենը
Պահեք թոքենը միջավայրի փոփոխականում և ուղարկեք այն որպես bearer թոքեն․
bash
export HIMK_TOKEN="paste-your-token-here"
curl -X POST https://api.himk.am/v1/zones/example.am/records \
-H "Authorization: Bearer $HIMK_TOKEN" \
-H "Content-Type: application/json" \
-d '{"type": "A", "name": "www", "content": "203.0.113.10", "ttl": 300}'3. Պահեք թոքենները անվտանգ
- Թոքենին վերաբերվեք գաղտնաբառի պես․ մի՛ ավելացրեք այն ռեպոզիտորիայում և մի՛ տեղադրեք չատերում։
- Յուրաքանչյուր սկրիպտի կամ ծառայության համար ստեղծեք առանձին թոքեն, որպեսզի կարողանաք չեղարկել մեկը՝ առանց մյուսները խափանելու։
- Եթե թոքենը արտահոսել է, անմիջապես ջնջեք այն վահանակում և ստեղծեք նորը։